Լեզվի ուսուցումն ավելի արդյունավետ է դառնում, երբ այն իրականացվում է հետաքրքիր մեթոդներով։

Բարի գալուստ ֆրանսերենի հետաքրիր դասընթացներին, որտեղ դուք կարող եք սովորել աշխարհի ամենանուրբ և գեղեցիկ լեզուն, սիրո և արվեստի լեզուն՝ երաժշտության միջոցով։ Այս դասընթացները ձեզ կծանոթացնեն ոչ միայն ֆրանսերեն լեզվին, այլ նաև ֆրանսիական հրաշագեղ արվեստներից մեկին՝ շանսոնին։
Poèmes, chansons, brûlots Vous ouvrent des mondes plus beaux Des horizons toujours nouveaux
Ինչո՞վ է արդյունավետ սովորել լեզուն երգերի միջոցով
Ռիթմերը, երաժշտությունը և այն, ինչ հաճույքով եք անում հնարավորություն է տալիս հիշել, այն ինչ սովորում եք: Եթե ինչ որ բան անում եք հաճույքով, ավելի արդյունավետ է դառնում, դրա արդյունքում սովորելու գործընթացը դառնում է հաճելի, հաճախակի և մոտիվացնող: Ֆրանսախոս երաժշտական մշակույթը շատ լայն է, և դուք կարող եք սովորել շատ ու բազմազան երգեր: Ինչպես նաև երգերը թույլ կտան ձեզ զարգացնել ձեր բանավոր խոսքի հմտությունները՝ բառապաշարը և արտասանությունը:
Comments